Չինաստանի հարավային Ֆուցզյան նահանգի 20-ամյա բնակչուհի Չեն Տանը քննություններին պատրաստվելու յուրօրինակ ձև է գտել, գրում է Daily Mail-ը։
Երիտասարդ աղջիկը պատմել է, որ ինքն ուսանողուհի է և հաճախ է ստիպված լինում ամբողջ գիշեր նստել դասագրքերի առաջ ու պարապել։ Չենն ու սենյակակից նրա ընկերուհին որոշել են վստահել չին իմաստուններին, և որպեսզի քունն իրենց չխանգարի, մազերը լվացած հագուստի պես կախել են ամրակներով:
Չեն Տանը նշել է, որ չնայած այդ գործընթացը բավական ցավոտ է, սակայն հենց այդ տհաճ զգացողությունն է իրեն օգնել գերազանց հանձնել քննությունները:














































