Աշխարհում խոշորագույն ինստիտուտներից Լարունգ Գարը հրդեհի հետևանքով սաստիկ տուժել է՝ հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին:
Հրդեհը Սերտար ինստիտուտում, որը հայտնի է որպես Լարունգ Գար, սկսվել է երեկ երեկոյան: Հրդեհը ավերել է նվազագույնը 10 շինություն:
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:
Ինստիտուտը հիմնադրվել է 1980թ. Սիչուան նահանգի անմարդաբնակ վայրում ու այդ ժամանակից ի վեր դարձել Տիբեթի բուդդայականության կարևորագույն կենտրոնը:
Լարունգում բնակվում են նաև մոտ 10 հազար միաբաններ և ուսանողներ, որոնք ապրում են ոչ մեծ փայտե տնակներում:










































