Սոչիի 2014թ. ձմեռային Օլիմպիադայի վրա ծախսված գումարի 1/3-ը գողացված է եղել: Այս մասին հայտարարել է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) նախագահ, Օլիմպիական միջազգային կոմիտեի անդամ Ժան-Ֆրանկո Կասպերը շվեյցարական SFR հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Դատապարտելով կոռուպցիայի փաստերը ՝ Կասպերն ընդգծել է, որ Ռուսաստանում դա առօրյա երևույթ է: FIS-ի նախագահի խոսքերով՝ Սոչիում Օլիմպիադան կհսկի շուրջ 50 հազար ոստիկան և զինվոր: Նրա խոսքերով՝ տարածաշրջանում այժմ տիրում է ոչ այդքան բարձր տրամադրություն:
Կասպերը նախատեսվող խաղերը համարում է նախագահ Վլադիմիր Պուտինի նախագիծը, որը ստեղծվել է հանուն պրեստիժի: Նա փիառ է անվանել Միխայիլ Խոդորկովսկու և Pussy Riot փանք-խմբի մասնակիցների ազատ արձակումը, ինչպես նաև Greenpeace-ի ակտիվիստների հանդեպ քրեական գործի դադարեցումը:












































