«Խորապես ցավում եմ տաղանդաշատ գրող, հայտնի արձակագիր ու մտավորական Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Լևոն Խեչոյանն այն բացառիկ վառ անհատականություններից էր, ով հարուստ գրական ժառանգություն է թողել ժամանակակից հայ գրականությանը, սակայն, ցավոք, որքան մտքեր դեռ մնացին թղթին չհանձնված: Մենք կորցրեցինք լավագույն մարդու, լավագույն քաղաքացու, լավագույն արվեստագետի ու գրողի: Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձում:












































