Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մի խումբ ակտիվիստներ, հասարակական-քաղաքական գործիչներ այսօր անցկացրին բողոքի ակցիա և երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:
Նրանք շարժվեցին Երևանի տարբեր փողոցներով, ակցիա անցկացրին Կառավարության և ՀՀ գլխավոր դատախազության շենքերի դիմաց:
Կառավարության շենքի դիմաց նրանք հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու հայհոյեցին՝ պահանջելով հեռանալ:
Արդարադատության նախարարն իր հերթին ասաց, որ Շանթ Հարությունյանը իր հանձնարարությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որովհետև առողջական խնդիրներ ունի՝ կապված իր հացադուլի հետ:
Թովմասյանը դիմելով իրեն ամոթանք տվող քաղաքացիներին՝ ասաց. «Ո՞ւմ եք ամոթանք տալիս, դու ո՞վ ես, ամոթը քեզ»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































