Իտալիայի ոստիկանությունը գաղտնազերծել է տեքստը, որն օգտագործվել է խոշորագույն հանցավոր կազմակերպության՝ «Նդրանգետայի» (Ndrangheta) կողմից, գրում է La Repubblica-ն:
Տեքստը, որը գրված է անհայտ այբուբենով, հայտնաբերվել էր ոստիկանության կողմից 2013 հունվարին Սան Լուկա կլանի անդամներից մեկի հռոմի բնակարաններից մեկում:
Փաստաթղթի գաղտնազերծմամբ զբաղվել է 2 ոստիկան, որոնք տարվել են խաչբառերի լուծմամբ:
Նշվում է, որ նրանք իրենց աշխատանքում չեն օգտագործել համակարգչային տոխնոլոգիաներ:
Փաստաթղթում գաղտնազերծվել է տեքստը, որը պետք է արտասաներ մարդը, որը մուտք է գործում «Նդանգետա», հայտնում է BBC News-ը:
Նշվում է, որ հանցագործը, որի բնակարանում հայտնաբերվել է փաստաթուղթը, հաստատել է գաղտնազերծման ճշմարտացիությունը:
Նրա խոսքով՝ արարողությանը պետք է մասնակցի 5 մարդ, այն պետք է տեղի ունենար Սուլմոնա քաղաքի բանտում: Արարողության կարևոր մաս է կազմում նաև հետևյալը. եթե թեկնածուն չի կարողանում ծակել իր ձեռքը 3 մասում, ապա նա միայն կես տարի անց կկարողանա անդամակցել «Նդանգետային»:







































