Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

«…Հայաստանը ժամանակ չունի: Հայաստանը սպառվում է…»

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել Московские новости թերթին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Հիմնական հարցերը, որ ուղղվել են Տեր-Պետրոսյանին, վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Լրագրողի այն հարցին, թե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարվում են ԱՊՀ երկրներ, սակայն նրանց միջև կա հակամարտության, և արդյոք այս պարագայում կարելի՞ է ասել, որ «ԱՊՀ ինտեգրացիոն նախագիծը» ստացվել է, առաջին նախագահը տվել է դրական պատասխան՝ նշելով, որ ԱՊՀ ստեղծումն անհրաժեշտություն էր: Ի սկզբանե, ըստ նախագահի, Հայաստանում սա համարել են անվտանգության համակարգ. «Երբ «սառը պատերազմ» էր, մենք գտնվում էինք երկու համակարգերից մեկում: Սովետի փլուզումից հետո որտե՞ղ կլինեինք մենք, եթե չլիներ ԱՊՀ-ն: Հնարավոր է, որ սա անվտանգության ամենաէֆեկտիվ համակարգը չէ, սակայն ունի հոգեբանական նշանակություն: Առանց ԱՊՀ մենք մեզ հանգիստ չէինք զգա: Հայաստանն ունի վտանգավոր հարևաններ: Պատերազմի ժամանակ Թուրքիան վրդովված էր, սակայն չկարողացավ խանգարել հայկական կողմին այդ պատերազմն ավարտին հասցնել: Քանի որ նրանց վրա հոգեբանորեն ազդում էր Ռուսական կայսրության, Խորհրդային Միության հետ դարավոր սահմանը»,- նշել է նախագահը:

Համեմատելով ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն՝ Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր համար ՀԱՊԿ-ը ոչ մի նշանակություն չունի, քանի որ անվտանգության երաշխիքը դա ԱՊՀ-ն է. «ՀԱՊԿ-ը դա մասնիկ է, որը կարող է լինել, սակայն կարող է և չլինել, իսկ դրանից ոչինչ չի փոխվի: Որտե՞ղ է այն կիրառվելու»,- հարց է ուղղել Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը ԱՊՀ արտաքին սահմանների պաշտպանության մեխանիզմ է, իսկ այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, ոչինչ չի նշանակում. «Ադրբեջանն ԱՊՀ անդամ է: Սա շատ տարածված թյուրիմացություն է, որի մասին նույնիսկ մասնագետները չգիտեն: Շատերը կարծում են, որ եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել հայկական կողմին: Սա շատ վտանգավոր մոլորություն է: Այդպիսի պարտավորություն չկա»,- նշել է առաջին նախագահը:

Խոսելով Գյումրիում ռուսական ռազմաբազաների մասին` Տեր-Պետրոսյանն ասել է, որ 100%-ով ռուսական բազաները համարվում են Հայաստանի անվտանգության երաշխիք: Այստեղ նա տեսնում է նաև հոգեբանական պահ, քանի որ բազան միանշանակ խոչընդոտ է Թուրքիայի ներխուժումը կանխելու համար: Նա ճիշտ է համարել նաև ռազմաբազայի վարձակալության ժամկետի երկարաձգումը:

Տեր-Պետրոսյանը մանրամասն ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի ակունքները, անդրադարձել է Ադրբեջանի կազմում նրա, Նախիջևանի հայտնվելու հանգամանքներին: Լրագրողը հիշել է Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, թե «Հայաստանի ցանկացած նախագահ, անկախ նրանից, թե ինչպես նրան կկոչեն, ստիպված է լինելու ակտիվացնել կապերը Թուրքիայի հետ», ապա հարց է ուղղել, թե «ի՞նչ է Սերժ Սարգսյանը սխալ արել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»: Տեր-Պետրոսյանն ասել է, որ նա ամեն ինչ ճիշտ է արել. «Անհրաժեշտ է այս հարցը միշտ օրակարգում պահել: Քանի որ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանների բացման Հայաստանը զարգանալու հեռանկարներ չունի»,- ասել է առաջին նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը դեռ 1992թ.-ին ցանկանում էր համաձայնության գալ Թուրքիայի հետ, սակայն Ղարաբաղյան պատերազմում Քելբաջարի մարտերը խանգարեցին այդ գործընթացին. «Հիմա դա մեզ դուր է գալիս, թե ոչ, բայց թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը: Կլուծեք ղարաբաղյան հարցը, հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները: Այլ հարցեր գոյություն չունեն»,- ասել է նախագահը: Այն հարցին, թե ինչպե՞ս լուծել, Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ «ինքն այդ երկու հարցերն իրար չի կապում, և որ ղարաբաղյան հիմնահարցը գոյություն ունի՝ անկախ Թուրքիայի կամքից և ցանկությունից»՝ հավելելով, որ չի եղել մի պահ, երբ հայկական դիվանագիտությանը հաջողվել է առանձնացնել այս երկու խնդիրները: «Միայն Քելբաջարից առաջ»,- ասել է նա: «Մենք փորձում էինք ապացուցել թուրքերին, որ պետք չէ այդ երկու հարցերն իրար կապել: Ես կարծում եմ, որ դա ճիշտ կլիներ Թուրքիայի համար: Թուրքերն այստեղ իրոք սխալվել են, նրանք դրանով վնաս են հասցրել Ադրբեջանին, այլ ոչ թե օգնել են: Նրանք ներշնչել են ադրբեջանցիներին, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, որ կանգնած է իրենց թիկունքին, իսկ ադրբեջանցիները կարող են ավելի անզիջում լինեն ղարաբաղյան հիմնահարցում: Եվ դա հանգեցրեց արդեն երկրորդ պատերազմի, երբ Ադրբեջանն արդեն կորցրեց 5 շրջան: Եվ դրանում կա Թուրքիայի մեղքը, քանի որ նա չկարողացավ ադրբեջանցիներին իրականությունը ներշնչել, համոզել գնալ ինչ-որ զիջումների: Իրենք ավելի քիչ զիջումների պետք է գնային այն ժամանակ, քանի հիմա: Ընդ որում, կան նաև թուրք քաղաքական գործիչներ, որոնք ընդունում են, որ դա սխալ էր»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանն ասել է, որ անցած 13 տարիների ընթացքում բավականին շատ բան է կորսվել: Այն, ինչ կարելի էր անել 13 տարի առաջ, անում են հիմա, սակայն մեծ կորուստների գնով: Տեր-Պետրոսյանը վերահաստատել իր դիրքորոշումն առ այն, որ «հիմա հասնել նրան, ինչին մենք կարող էինք հասնել այն ժամանակ, շատ դժվար է»՝ դա կապելով Հայաստանի և Ադրբեջանի տնտեսության հզորությունների անհամաչափ զարգացման գործընթացների հետ: «Միակ բանը, որ տարբերվում է այն նախագծից, դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումն է: Սակայն այն դեռ ոչ մի բանով հաստատված չէ: Նույնիսկ այդ եզրից հիմա հեռանում են: Խոսում են կամարտահայտությունից, հարցումից և այլն: Ոչ մի խոսք այդ հանրաքվեի իրավական հետևանքների վերաբերյալ չկա: Ողջ զարգացումը ցույց է տալիս, որ հիմա շատ ավելի վատ է: Ցանկացած որոշում հիմա կլինի ավելի վատ, քան այն ժամանակ: Ցավոք»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման մասին՝ Տեր-Պետրոսյանն ասել է, որ Արևմուտքն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այս հարցի լուծման համար, քանի որ նրա առաջնահերթությունների մեջ են Իրաքը, Աֆղանստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան և այլն: «Ուղղակի ձեռքները չի հասնում: Որքան էլ որ այդ պետությունը հարուստ լինի, ԱՄՆ ռեսուրսներն անսահմանափակ չեն»,- ասել է առաջին նախագահը՝ հավելելով, որ սա հնարավորություն է ստեղծում Ռուսաստանի համար ավելի ակտիվ լինել այս հարցում, և Ռուսաստանը վերջին երկու տարում «եթե ոչ սեպարատ, ապա ավելի ակտիվ քաղաքականություն է վարում այս հարցում»՝ նախագահական հանդիպումներ, ստորագրված հայտարարություններ և եռակողմ հռչակագրեր: «Ղարաբաղյան հիմնահարցի լուծման նախաձեռնությունն անցնում է Ռուսաստանին: Ռուսաստանը հնարավորություն ունի: Ես համոզված եմ, որ Արևմուտքը շատ դեմ չի լինի, որպեսզի հարցը լուծվի այս ճանապարհով, եթե հակամարտող կողմերը համաձայնեն գնալ դրանով: Հիմա այս գործընթացի հաջողման հնարավորություն կա»,- ասել է առաջին նախագահը՝ նշելով, որ եթե այս գործընթացն էլ հաջողություն չբերի, ապա պատերազմը հնարավոր է, քանի որ Ադրբեջանի համբերությունը չի հերիքի: «Հայաստանը երբեք չի նախաձեռնի պատերազմ, ով էլ որ նրա նախագահը լինի: Եթե պատերազմ լինի, ապա միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ: Եվ ամենավտանգավորն այն է, որ ոչ մեկը չի կարող պահել Ադրբեջանի ձեռքը»,- շեշտել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով Ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների վրա դրա ազդեցությանը, Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր ժամանակ ոչ թուրքերը և ոչ էլ հայերը այդ հարցը չեն շոշափել: Բանակցությունները նորմալ ընթացք են ունեցել, սակայն Ռոբերտ Քոչարյանի անզգույշ քայլից հետո, երբ նա դրա մասին խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից, Թուրքիան դիմեց հակընդդեմ քայլի՝ «եթե դու այդ հարցը բարձրացնում ես, արի ստեղծենք պատմաբանների հանձնաժողով, թող ուսումնասիրեն այն: Քոչարյանն էլ հայտնվեց այդ թակարդում»: «Քոչարյանը գնաց, սակայն Սերժ Սարգսյանը մնաց թակարդում: Մեր դիրքորոշումներն այն հարցի շուրջ, որ պետք է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, ամբողջովին համընկնում են, բացի Ցեղասպանության հարցից: Նրանք ներառել են արձանագրությունների մեջ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետը: Մենք բացարձակապես դեմ ենք այդ կետին: Հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ հարցականի տակ է դրվում Ցեղասպանության փաստը»,- նշել է առաջին նախագահը՝ հավելելով, որ այդուհանդերձ դա լուծվող հարց է, միայն թե պետք է լուծել ղարաբաղյանը, որից հետո հանձնաժողովի հարցն օրակարգից կհանվի, այն արդեն չի ունենա այսպիսի նշանակություն: Տեր-Պետրոսյանը նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիան եթե ավելի ճիշտ դիրքորոշում որդեգրեր և բարելավեր հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դա դրական կանդրադառնար ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վրա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նա ասել է, որ դա միայն ցանկությամբ չէ, որ երեք նախագահներն էլ չեն ճանաչել և դրա համար կա օբյեկտիվ պատճառ: «Նրանք ասում էին, չէ՞, որ հայրենասեր են, որ իրենք Ղարաբաղի կողմն են: Այդ ինձ կարող էին մեղադրել, որ չեմ ճանաչում, քանի որ դավաճան եմ: Ես ուրախ եմ, որ այդքան խելք ունեցան այդ անզգույշ քայլին չդիմելու համար: Դա ոչ մի օգուտ չի բերի: Հայաստանը կլիներ միակ երկիրը, որ կճանաչեր, ինչպես Հյուսիսային Կիպրոսն է»,- ասել է Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան դրանից տառապում է: Նա կարծիք է հայտնել, որ այս քայլը ցույց կտար, որ Հայաստանը զիջումների գնացող չէ, քանի որ ճանաչելով Ղարաբաղը, բանակցային գործընթացը կավարտվեր և կմնար հարցի ուժային լուծման տարբերակը: «Եվ այս դեպքում, հավատացնում եմ ձեզ, համաշխարհային հանրության նախապատվությունները կլինեին Ադրբեջանի կողմը»,- հավելել է Տեր-Պետրոսյանը:

Լրագրողի այն հարցին, թե վա՞տ է, որ Ղարաբաղը չի մասնակցում կարգավորման գործընթացին, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Սա սարսափելի է»: «Եվ դա հայկական դիվանագիտության ամենահիմար, եթե չասենք, հանցավոր սխալն է՝ համաձայնել, որ Ղարաբաղն այլևս բանակցության կողմ չլինի: Ինչպիսի գնով էինք մենք դրան հասել: Չորս տարի պայքարել ենք: 1994թ. հենց Ռուսաստանի օգնությամբ մենք հասանք նրան, որ Ղարաբաղը որպես երրորդ հավասար կողմ ստացավ միջազգային մանդատ: Բանակցությունների ժամանակ կար երկու հայկական և մեկ ադրբեջանական կողմ: Դա սկզբունքի հարց է: Մենք ինքնորոշման կողմնակից ենք: Իսկ որտե՞ղ է Ղարաբաղի ինքնորոշումն առանց Ղարաբաղի: Ինչպե՞ս Հայաստանը կարող է Ղարաբաղ ներկայացնել միջազգային բանակցություններում: Ինչպե՞ս Հայաստանը պայմանագրեր կստորագրի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ: Իսկ ո՞ւր է ինքնորոշումը»:

Թերթի լրագրողը Տեր-Պետրոսյանին հարցրել է, թե «2008թ. Հայաստանում նման էր հեղափոխության, սակայն այն չի ցուցադրվել հեռուստատեսությամբ, քանի որ կային այլ խնդիրներ՝ նախագահական ընտրություններ Ռուսաստանում, Կոսովո: Աշխարհը չի տեսել Երևանի օպերայի հրապարակը»: Հեղափոխություն էր ընթանում: 80-ական թթ. հետո 20 տարի անց դուք դուրս եկաք հրապարակ և ձեր հետևից բավականին շատ մարդ գնաց: Դուք «նարնջագույն» հեղափոխություն էի՞ք անում: Շատերը, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարությունում, չեն հասկանում, թե որտեղ է պետք ճիշտ խաղադրույք կատարել, ո՞ւմ հետ շփվել Հայաստանում: Եվ մեկ բան էլ՝ հայտարարելով իշխանությունների հետ կոնտակտի մտնելու մասին, չե՞ք վախենում կորցնել Ձեր կողմնակիցներին»՝ լրագրողի հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չկար: «Ես եկել էի նոր պլատֆորմով: 10 տարի լռել էի: Կարծում եմ՝ նախկին նախագահները չպետք է միջամտեն: Ամբողջ աշխարհում է այդպես»,- ասել է նախագահը՝ նշելով սակայն, որ եթե քո աչքի առաջ քո երկիրն ամբողջությամբ փոխվում է, դու չես կարող ձեռքերդ ծալած նստել: Նա ներկայացրել է այն բոլոր բացասական երևույթները, որոնք խորացել են երկրի ներսում՝ կոռուպցիա, թալան, բնակչության արտահոսք: «Նարնջագույն» են այն հեղափոխությունները, որոնք նախաձեռնվում են դրսում: Երբ խոսում էին «նարնջագույն» հեղափոխության մասին Ուկրաինայում, «վարդերի հեղափոխության» մասին՝ Վրաստանում, նկատի ունեին, որ դրա հետևում կանգնած էր Ամերիկան: Դա այդպես չէ: Ամերիկան միայնակ չի կարող հեղափոխություն անել երկրում: Նրանք կարող են ազդել զարգացումների միայն 5%-ի վրա, ոչ ավել: Ռուսաստանն էլ չի կարող: Երբ ասում են, որ ամերիկացիներն իշխանության բերեցին Յուշչենկոյին կամ Սաակաշվիլիին, ես դրան չեմ հավատում: Դա ինքնուրույն էր տեղի ունենում, դա ժողովուրդն էր: Ես ամբողջությամբ չեմ բացառում արտաքին ազդեցությունը, սակայն այն կարող է լինել 5%-ի սահմաններում: Հայաստանում չկար ոչ մի արտաքին ազդեցություն, հիմա էլ չկա: ՀԱԿ-ը չունի արտաքին աշխարհից ոչ մի երկրի աջակցություն: Դա, հնարավոր է, մեր դժբախտությունն է, սակայն մենք չենք փնտրում տերեր, դա չկա և չի էլ լինի: Ես չեմ ուզում այնպիսի իշխանություն, որը նվիրաբերված կլինի օտարերկրյա ուժերի կողմից: Երբե՛ք»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանն ասել է նաև, որ գիտի այդ ամենը փոխելու ձևը, քանի որ այդ գործընթացով արդեն մեկ անգամ անցել է ժամանակին: Ներկայացնելով պայքարի ձևերը՝ նա ասել է, որ առճակատման պայքար է ընթացել վերջին երեք տարիների ընթացքում. «Ժողովրդական հոգեբանության մեջ, փողոցային քաղաքականության հոգեբանությունում դա մեծ դերակատարություն չունի: Դրան սովորել են»,- ասել է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ խոսքում ցանկացած մեղմացում հանգեցնում է նրան, որ սկսում են դա դավաճանություն համարել: Առաջին նախագահը նշել է այն ձեռքբերումների մասին, որ վերջին երեք տարվա ընթացքում ունեցել է Կոնգրեսը, որի գագաթնակետը քաղբանտարկյալների ազատումն է, Մարտի 1-ի գործի քննության վերսկսումը: Այս ամենը Տեր-Պետրոսյանը բացատրել է մի շարք հանգամանքներով, որոնցից ամենակարևորը՝ դեպքերն են արաբական աշխարհում, տնտեսական ճնշումները երկրի ներսում ժողովրդի բոլոր շերտերի վրա, ինչը հանգեցրել է ժողովրդական ակտիվացման: Այս ամենը թույլ է տվել ՀԱԿ-ին կազմակերպել 100-հազարանոց հանրահավաքներ: «Եթե իշխանությունները կատարել են մեր պահանջները… դա չի նշանակում, որ նրանք վախեցել են մեզանից: Նրանք վախեցել են իրավիճակից: Եթե միջոցներ չձեռնարկեին, ավելի վատ էր լինելու: Եվ նրանք ստիպված էին գնալ այդ զիջումներին»,- շեշտել է առաջին նախագահը:

Նա ասել է, որ սրա արդյունքում լարումը մի քիչ մեղմացել է, սակայն «սա մեր պարտքն է բացատրել ժողովրդին, թե ինչի ենք մենք հասել: Եվ ինչի ենք դեռ հասնելու: Գլխավորն արդյունքն է: Իսկ արդյունքները դեռ գալու են ու կգան: Լինելու է ձևական, բաց երկխոսություն: Պատվիրակությունները, որոնք նշանակվել են Կոնգրեսի և նախագահի կողմից, կարող են հանդիպել և քննարկել բոլոր խնդիրները»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք սա փորձ է Սերժ Սարգսյանի կողմից դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի ստվերից, և եթե նա գնա այս քայլին, ապա կարո՞ղ է ընտրվել երկրորդ անգամ, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ո՛չ Սերժը, ո՛չ Ռոբերտը երբեք չէին կարող նախագահ դառնալ, եթե ընտրություն չկեղծեին, եթե ընտրությունները չկեղծվեին»՝ հավելելով, որ այս հայտարարություններով չի վախենում խափանել բանակցություններն իշխանությունների հետ, քանի որ «ասում է այն, ինչ մտածում է»: «Եթե ես գնում եմ բանակցությունների, դա չի նշանակում, որ ես ճանաչում են նրա լեգիտիմությունը: Ոչ մի դեպքում: Ինչպես ես ասում էի, որ նա լեգիտիմ չէ, իսկ ընտրությունները՝ կեղծված են, այնպես էլ ասելու եմ»,- հավելել է նախագահը:

Լրագրողի վերջին հարցին այն մասին, թե արդյո՞ք նպատակահարմար է ընտրություններից մեկ տարի առաջ պահանջել արտահերթ ընտրություններ, և արդյո՞ք ժողովուրդը չի հոգնի քաղաքական վաղաժամ սկսված արշավից, եթե լինեն հերթական ընտրություններ, առաջին նախագահն ի պատասխան ասել է. «Դա ունի երկու կողմ: Հնգամյա պայքարը կարող է լինել ավելի ուժեղ, քան կես տարվա պայքարը: Մյուս կողմից՝ Հայաստանը ժամանակ չունի: Հայաստանը սպառվում է: Ես չեմ չափազանցնում: 2011 թ. առաջին 4 ամիսներին Հայաստանը լքել է 45 հազար մարդ: Սա պաշտոնական տվյալներ են: Ինչ կարող ենք մենք ունենալ ևս 2 տարի հետո: Այդ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ տարի կա, իսկ նախագահականը երկու տարուց են: Խնդիրը պետք է լուծել որքան հնարավոր է շուտ: Կհաջողվի, թե ոչ՝ դա ինձանից կախված չէ և ոչ էլ Կոնգրեսից: Ամեն ինչ կախված է ժողովրդից, և ամեն ինչ տեղի կունենա նրա ճնշման տակ: Ես ոչ մի տեղ չեմ շտապում: Նրանք պետք է շտապեն, եթե մի քիչ մտածում են պետության և ժողովրդի մասին»,- եզրափակել է Տեր-Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում