Ավստրալիայի գիտության և կիրառական հետազոտությունների պետական միավորումը (CSIRO) կատարել է 7-ամյա Սոֆի Լեստերի խնդրանքը Բրիսբենից, որը ցանկանում էր հրեշ նվեր ստանալ:
Ինչպես հայտնում է ABC News-ը, գիտնականներն աղջկա համար պատրաստել են տիտանից հեքիաթային էակ:
Գիտական կենտրոնի աշխատակիցները պատմել են, որ որոշել են պատրաստել հրեշ, քանի որ դժվարացել են այլ կենդանի ստանալ 3D եղանակով:
Սոֆիի ծնողների խոսքով՝ իրենց աղջիկը շատ երջանիկ է, որ թեկուզև տիտանից, այնուամենայնիվ, ունի հրեշ:









































