ABC հեռուստաալիքը ներկայացրել է դրամատիկ կադրեր Հավայա նահանգում փոքր օդանավի վթարից, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին և մեկ մարդու կյանք խլել: Սոսկալի վայրկյանները ֆիքսել է ուղևորներից մեկը:
Երևում է, թե ինչպես է Makani Kai ընկերության տուրբո շարժիչով Cessna Grand Caravan օդանավը մոտենում ջրի մակերևույթին ու հարվածում:
Օդանավի միակ շարժիչի աշխատանքը խափանվել էր Մոլոկայ կղզուց օդ բարձրանալուց անմիջապես հետո: Օդանավն ուղևորվում էր Հոնոլուլու քաղաք:
Նշենք, որ զոհը եղել է նահանգի առողջապահական ոլորտի պաշտոնյա Լորետա Ֆադին:









































