Կիսապաշտպան Ռոնալդինյոն չի տեղափոխվի «Բեշիկտաշ»: «Ատլետիկո Մինեյրո»-ի նախագահ Ալեշանդրե Կալիլը Twitter-ի էջում հայտնել է, որ հունվարի 9-ին 33-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել բրազիլական ակումբի հետ:
Պայմանագրի պայմանները դեռևս չեն հրապարակվել: Ռոնալդինյոյի նախկին պայմանագրի ժամկետն ավարտվել էր 2013 թվականի դեկտեմբերի 31-ին, և ֆուտբոլիստը կարող էր բանակցել նաև այլ ակումբների հետ:
Հիշեցնենք` հանրահայտ բրազիլացին հունվարին կարող էր «Բեշիկտաշ»-ի ֆուտբոլիստ դառնալ: «Ատլետիկո Մինեյրո»-ում Ռոնալդինյոն հանդես է գալիս 2012 թվականից:







































