«Նապոլի»-ն հետաքրքրված է «Ռուբին»-ի կիսապաշտպան Յան Մ’Վիլայի ծառայություններով:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` նեապոլիտանյան ակումբի ղեկավարները ցանկանում են, որ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվի «Նապոլի»` այնուհետև 10 մլն եվրոյով նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Հիշեցնենք` կիսապաշտպանը «Ռենն»-ից «Ռուբին» է տեղափոխվել նախորդ տարվա սկզբին:









































