Google ընկերությունը Gmail փոստային ծառայության օգտատերերին թույլ է տվել նամակ ուղարկել մարդկանց, ում էլեկտրոնային հասցեները նրանց հայտնի չեն: Նորարարության մասին հաղորդվում է Google-ի բլոգում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Փոստային հասցեի մասին տեղեկությունը փոխառնվում է Google+ սոցցանցից: Նամակն ուղարկելու համար պետք է «Ստացող» դաշտում գրել մարդու անունը: Եթե մարդը գրանցված է Google+ սոցցանցում, ապա կստանա հաղորդագրությունը:
Չնայած այն բանին, որ նամակն ուղարկվում է ճիշտ հասցեով, ստացողի փոստի հասցեն ուղարկողի համար անհայտ է մնում: Այն «կգաղտնազերծվի» միայն այն դեպքում, եթե մարդը պատասխանի հաղորդագրությանը:








































