Փոլ Ուոքերի մահը մինչև հիմա հանգիստ չի տալիս Վին Դիզելին: Դերասանը շատ ծանր հոգեվիճակում է կորստից հետո, ինչի մասին վկայում են նրա խոսքերը, արարքները` հղորդում է spletnik.ru-ն:
Վերջերս նա ընկերոջ հիշատակին նվիրված տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցում:
«Ֆորսաժ»-ի աստղը Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութի տակ գրել է. «Հայացք… Տան և Բրայանի վրա… էկրանից դուրս»:
Հիշեցնենք, որ Ուոքերը և նրա ընկերը՝ Ռոջեր Ռոդասը, մահացել են նոյեմբերի 30-ին՝ ավտովթարից:










































