«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին ակումբի տրամադրության տակ է վերադարձել Հոլանդիայից, որտեղ մարզվում էր անհատական ծրագրով` ապաքինվելով ազդրի վնասվածքից:
Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ մրցավեճում (1:0): Նա հայրենիքում վերջին 2 շաբաթների ընթացքում մարզվել է ֆիզպատրաստականության հայտնի մարզիչ Արնո Ֆիլիպսի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Վան Պերսին խաղադաշտ կվերադառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության շրջանակներում կայանալիք Լոնդոնի «Չելսի»-ի դեմ մրցավեճում, որը տեղի կունենա հունվարի 19-ին:
Հոլանդացին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ:










































