Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մինչև հունվարի 15-ը կարող է դառնալ ղազախական «Ակտոբե»-ի ֆուտբոլիստ, հաղորդում է «Советский Спорт»-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` բանակցություններն ակումբների միջև գտնվում են ավարտական փուլում:
Հիշեցնենք, որ 29-ամյա Պիզելին Ռուսաստանի Պրեմիեր լիգա է տեղափոխվել 2012 թվականին` հանդես գալով «Կուբան»-ի կազմում: Վերջինիս մարզաշապիկով նա մասնակցել է 31 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ: 2013 թվականի մայիսին ֆուտբոլիստը «2+1» սկզբունքով պայմանագիր է կնքել «Կրասնոդար»-ի հետ, որի կազմում Ռուսաստանի առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ, ինչպես նաև մասնակցել երկրի գավաթի խաղարկության 2 խաղի` դառնալով նույնքան գոլի հեղինակ:







































