«Անկախությունը ինչքան երկարում է, այնքան ավելի ենք գնահատում»,- այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
Նա նշեց, որ անկախությունն իր համար գերագույն արժեք է՝ բառերով անմեկնաբանելի. «Վազգենի բառերով ասած՝ դա նույնն է, որ հարցնես՝ ծնողներիդ սիրո՞ւմ ես: Անկախությունը քո տունն է, քո երեխաները, այս Եռաբլուրը»:
Արմեն Սարգսյանը անկախությունը համեմատում է կոնյակի և ընկերների հետ. «Ինչքան հնանում է, այնքան համովանում, քաղցրանում է: Պետք է փայփայենք այս անկախությունը, և թող որ այն հավերժ լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: