Ուկրաինան պետք է սկսի գործնական բանակցություններ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման պայմանների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Մենք պետք է սկսենք գործնական բանակցություններ ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման պայմանների վերաբերյալ»,- ասել է նա:
Ազարովը հաղորդել է, որ Ուկրաինայի կառավարությունը, փոխվարչապետ Յուրի Բոյկոյի ղեկավարությամբ, ստանձնել է Ուկրաինայի տնտեսության համար ազատ առևտրի գոտու ստեղծման հավանական հետևանքների խոր վերլուծություն կատարել:







































