Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կփրկվի՞ արդյոք Ռուսաստանը

Կազանում վաղը կայանալիք Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպմանը, ըստ էության ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան Ղարաբաղի հարցի ճակատագիրն է լուծվելու, ինչքան Ռուսաստանի քաղաքական կշռի հարցը թե՛ կոնկրետ Մինսկի խմբում, թե՛ ընդհանրապես տարածաշրջանային քաղաքական կոնֆիգուրացիաներում՝ նկատի ունենալով այն իրողությունը, որ Մինսկի խումբը վաղուց ի վեր այլևս դարձել է ոչ միայն ղարաբաղյան, այլ տարածաշրջանային և մերձտարածաշրջանային ավելի լայն ֆորմատի քաղաքական քննարկումների փակ ակումբ:

Ռուսաստանը արդեն երկու-երեք տարի է, ինչ այդ ակումբում հայտ ներկայացրեց հանգուցային հարցերից մեկի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացման և հակամարտ կողմերին համաձայնության հանգեցնելու գործի ստանձնելու ուղղությամբ: Ռուսաստանն արդեն մոտ երեք տարի է իրականացնում է եռակողմ ֆորմատի ձևաչափը, իսկ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան էլ թեև իհարկե թելերը բաց չեն թողնում, այդուհանդերձ նկատելիորեն ետ են քաշվել ակտիվ միջամտություններից՝ Ռուսաստանին փորձելով այսպես ցուցադրաբար թույլ տալ առաջ մղել իր նախաձեռնությունը և դառնալ այսպես ասած կարգավորման «կնքահայր»: Մյուս կողմից իհարկե պարզ է, որ ԱՄՆ և Ֆրանսիան կանեն հնարավորը, իհարկե՝ ոչ բացահայտ, որ այդ բանը տեղի չունենա, քանի որ կարգավորման գործընթացում միջնորդ գերտերությունների շահագրգռությունը, այսպես կոպիտ ձևակերպած՝ հենց այդ «կնքահայրության» տիտղոսի մեջ է:

Հետևաբար կասկած չկա, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն կարող հանդուրժել ռուսական նախաձեռնության արդյունավետություն: Ավելին, երևի թե ըստ էության հենց սույն նկատառումներով էլ նրանք իրավիճակը հանգեցրին այն կետին, որ Կազանն ըստ էության դարձավ այսպես ասած բախտորոշ, հանգրվանային մի կանգառ, որտեղ կողմերից ակնկալվում է համաձայնություն: Միևնույն ժամանակ, ըստ էության թե՛ ԱՄՆ, թե՛ Ֆրանսիան թերևս լավ են հասկանում, որ կողմերը այժմ պատրաստ չեն համաձայնության: Եվ այս հասկանալով էլ գեներացրին համաձայնության մի մթնոլորտ, որտեղ բեկումնային սպասումներ ձևավորվեցին: Այլ կերպ ասած, Կազանն ինչ որ իմաստով ծուղակ է ավելի շատ Ռուսաստանին, քան օրինակ հակամարտող կողմերի համար: Այսինքն, կամ Ռուսաստանը նրանց ինչ որ բեկումնային համաձայնություն է պարտադրում, իր նախաձեռնությունն ու դեմքը փրկելու համար, կամ պարզապես Կազանում արձանագրվում է, որ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերը տապալվեցին և այլևս Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ձևավորվում է նոր իրավիճակ:

Ի՞նչպիսին կլինի այդ նոր իրավիճակը, ինչպե՞ս կպահեն իրենց դրանում ձախողված Ռուսաստանը, ինչպես նաև նրան ձախողման մղած ԱՄՆ և Ֆրանսիան, արդյոք ի՞նչ մարտահրավերներ կլինեն Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար, բնականաբար կերևա ժամանակի ընթացքում: Ընդամենը կարձանագրվի, որ Ռուսաստանը, իհարկե՝ ոչ ճակատագրական և անդառնալի, բայց զգալի դիվանագիտական ձախողման ենթարկվեց թե՛ ղարաբաղյան գործընթացի, թե՛ ընդհանրապես տարածաշրջանային աշխարհաքաղաքական պայքարի իմաստով: Այլ կերպ ասած, Կազանում երևի թե սեղանին դրված է հիմնականում հենց այդ, ոչ թե բուն կարգավորման խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում