ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Բրեստ»-ի դեմ խաղում:
«Ասում եք, ինձ ծափահարում էին մրցակցի երկրպագունե՞րը: «Բրեստ»-ին աջակցում էին ընդամենը 500 հոգի, և նրանց հավանությանն արժանանալն այնքան էլ բարդ չէր:
Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ տարին սկսել եմ երեք գոլով: Խաղն այնքան հեշտ չստացվեց, որքան կարող էր թվալ: Միշտ էլ դժվար է խաղալ այդպիսի խաղադաշտում, բայց մենք գոհ ենք, որ առաջ գնացինք»,- ասել է Իբրահիմովիչը:






































