Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան ցանկանում է թիմում մնալ:
«Բնականաբար, գիտեմ, որ Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է իմ ծառայություններով: Հպարտանում եմ, որ լոնդոնյան ակումբը ուշադրության է արժանացրել իմ խաղը: Եթե Արսեն Վենգերը հետաքրքրվում է երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով, ապա այդ ֆուտբոլիստը կարող է իսկական աստղ դառնալ: «Արսենալ»-ը հիանալի թիմ է և ես ուրախությամբ կմիանայի նրան, եթե արդեն հանդես չգայի «Ռեալ»-ի կազմում:
Ցանկանում եմ մնալ Մադրիդում: Դա իմ հիմնական նպատակն է: Վախենում եմ, որ եթե հեռանամ այստեղից, այլևս երբեք վերադառնալու հնարավորություն չեմ ունենա»,- AS-ը մեջբերում է Մորատայի խոսքերը:







































