Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հղել հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի ծառայություններով: Մասնագետը նշել է կիսապաշտպանի պրոֆեսիոնալիզմը:
«Ռոբենը հիանալի խաղ էր ցուցադրում մինչև վնասվածք ստանալը: Նա կատարյալ մարզավիճակում էր: Իմ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում տեսել եմ մեկ-երկու խաղացողի, ով ունի նման պրոֆեսիոնալիզմ ու մտածելակերպ, ինչպես Ռոբենը:
Շատ երջանիկ եմ, որ մեր թիմում կա Ռոբենի կարգի խաղացող: Ես սիրահարված եմ նրան»,- հայտարարել է Գվարդիոլան:









































