Թուրքիայում ընդդիմությունը հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն մեղադրում է փողերի լվացման մեջ:
Deutsche Welle գերմանական պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Բիլյալ Էրդողանը մասնակցել է կասկածելի գործարքների՝ կապված անշարժ գույքի հետ: Մասնավորապես հրապարակվել են նրա հանդիպման լուսանկարները սաուդացի գործարար Յասին Ալ-Կադի հետ, ում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կասկածում է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցին աջակցելու մեջ:
Նշենք, որ Թուրքիայում շարունակվում է «Մեծ կաշառք» օպերացիան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքից հեռացվել են Թուրքիայի 16 նահանգների ոստիկանության ղեկավարներ, իսկ շաբաթվա սկզբից պաշտոնանկ է արվել ավելի քան 350 ոստիկան:









































