Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության աստղագետները պատրաստվում են հետևել Ծիր Կաթինի գալակտիկական կենտրոնին մոտ գտնվող «Աղեղնավոր Ա» սև խոռոչի հետ գազային ամպի բախմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ հազվագյուտ և տպավորիչ երևույթը տեղի կունենա Երկրից 26 հազար լուսնային տարի հեռավորության վրա: Սպասվում է, որ մինչև այս տարվա մարտ խոռոչն ամբողջությամբ կկլանի ամպը:
Ամերիկացի աստղագետները Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ հույս ունեն «Սվիֆթ» աստղադիտակի նկարահանումը հեռարձակել համացանցով իրական ժամանակի ռեժիմում:
Սև խոռոչների հարակից շրջանները հայտնի են օբյեկտներ կլանելու ունակությամբ, որոնք շարժվում են լույսի արագությամբ՝ ներառյալ հենց լույսի քվանտները:








































