Միլիոնատերերի քանակն Ասիայում առաջին անգամ գերազանցել է Եվրոպայի միլիոնատերերի թվին, քանի որ զարգացող երկրների տնտեսական աճն ավելի ինտենսիվ է, քան զարգացածներինը: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Merrill Lynch Wealth Management-ի հետազոտություններին:
Ըստ այդ հետազոտությունների՝ անցյալ տարի մեկ միլիոնից ավելի գումար ունեցող մարդկանց թիվն Ասիայում աճել է 9.7%-ով՝ հասնելով 3.3 մլն մարդու, իսկ Եվրոպայում նույն ժամանակահատվածում աճել է 6.3%-ով՝ հասնելով 3.1 մլն մարդու:
Միլիոնատերերի կեսից ավելին ապրում է Ամերիկայում, Ճապոնիայում և Գերմանիայում, սակայն զարգացող երկրները հասնում են առաջատարներին, հայտարարել է Capgemini Consulting վերլուծաբանը:








































