«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ»-ի տնօրինությունը գործարանի աշխատակիցներին փորձում է համոզել, որ իշխանություններն իրականում ցանկանում են ազատվել «Նաիրիտ»-ի խնդիրներից՝ գործարանը տանելով լուծարման։
Նշենք, որ կառավարությունը մրցույթ էր հայտարարել «Նաիրիտ»-ի կառավարման օպերատորի համար, որի համար հայտեր ներկայացնելու ժամկետը մեկ անգամ արդեն երկարաձգվել է, քանի որ ոչ մի հայտ չի ներկայացվել։
«Առաջին լրատվական»-ի աղբյուրները հաղորդում են նաև, որ էներգետիկայի նախարարը գործարանի աշխատողների հետ օրերս հանդիպում է ունեցել և հայտնել է, որ «Նաիրիտը» աշխատելու դեպքում շարունակելու է կաուչուկ արտադրել միայն ացետիլենային եղանակով։ Նշենք, որ գործարանի սեփականատերը պարտավոր էր մինչև 2008 թ. անցնել բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության։












































