ԱՄՆ-ում անոմալ ցրտերին զոհ է դարձել առնվազն 21 մարդ: Ջերմաստիճանը մինուսով է գրանցվել երկրի բոլոր 50 նահանգներում, ներառյալ` Հավայան կղզիները և Ֆլորիդան: Ամերիկյան ավիաընկերությունները միայն այսօր հարյուրավոր չվերթներ են հետաձգել:
«Դաշնության հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում զերծ մնալ կացարաններից դուրս գալուց»,- հաղորդել է NBC հեռուստաալիքը:
Օդերևութաբանները զգալի տաքացում են կանխատեսում առաջիկա օրերին: Արդեն այսօր երկրի տարածքի մեծ մասում նկատելի է եղել օդի ջերմաստիճանի բարձրացում:









































