Լուսանկարիչ Ռոնի Յիփը բարձունքից լուսանկարել է Կանադայի Տորոնտո քաղաքի համայնապատկերը: Լուսանկարները կրում են «Ամեն ինչ սառած էր» խորագիրը՝ հաղորդում է mymodernmet.com կայքը:
Ռոնին այն խիզախ լուսանկարիչներից է, ով տպավորիչ լուսանկարներ անելու համար չի վախենում կորցնել հավասարակշռությունը երկնաքերի վրա:
«Խնդիրը երկնաքերի վրա բարձրանալը չէ, այլ այն, թե ինչ պետք է հագնել -20 աստիճան Ցելսիուս ցրտի և քամու պայմաններում լուսանկարներ անելու համար»,- ասել է նա:










































