Տարիներ առաջ ԱԺ պատգամավորի մանդատից զրկված, «Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը ամեն գնով ցանկանում է կրկին ԱԺ պատգամավոր դառնալ և ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ամեն ինչ արել է Հանրապետական կուսակցությանը, մասնավորպես՝ Սերժ Սարգսյանին սիրաշահելու համար, բայց ՀՀԿ-ի դռները թեկուզ խոստումների մակարդակով նրա առջև չեն բացվել:
Բայց, քանի որ առջևում ընտրություններ են, և ՀՀԿ-ի վրա ծանրացած ՕԵԿ-ի համար ծախս անողներ չկան, ՀՀԿ-ն Հակոբ Հակոբյանին առաջարկել է անդամագրվել ՕԵԿ-ին: Սրանից նա չի հրաժարվել և առաջիկայում կամ ընտրություններին ընդառաջ անդամագրվելու է ՕԵԿ-ին:
Հիշեցենք, որ Հակոբ Հակոբյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել Էջմիածնի թիվ 26 ընտրատարածքից: