Thursday, 25 06 2026
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Տուրք տալով հասարակության սուբյեկտիվ պահանջմունքներին՝ Փաշինյանը ժամանակի ընթացքում կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասին. Ա. Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տուրք տալով հասարակության կոնկրետ շահառու խմբերի և անհատների մոտ առկա «արդարության» պահանջը բավարարելուն, ժամանակի ընթացքում կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասին։

Գրառման մեջ ասվում է.

«Ապրիլի 23–ին և մայիսի 8–ին ամբողջ հայ ժողովրդի մոտ (այս կոնտեքստում թույլ տվեք օգտագործեմ <ժողովուրդ) բառը), ծագեց լույսի և հույսի նոր, աննկարագրելի և երկար սպասված մի ճառագայթ, որում գերակշռում էր անցյալի մութ և մշուշոտ էջը փակելու և Հայաստանի պատմության գրքի նոր, լուսավոր գլուխ բացելու բաղձալի ցանկությունը։

Խորապես հավատացած լինելով Հայաստանում կյանքը լավացնելու և իրական ժողովրդավարություն հաստատելու Փաշինյանի անկեղծ ցանկությանը, այնուամենայնիվ Փաշինյանին անհրաժեշտ էր որոշել այդ ցանկության իրագործման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, ձևը և մեթոդաբանությունը։

Փաշինյանին և իր թիմին, ճակատագրի բերումով բաժին էր հասել պատմական աննախադեպ առաքելություն, որի կյանքի կոչման համար առկա էին բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները՝ հսկայական լեգիտիմության բազա և անսահմանափակ սահմանադրական և օրենսդրական լիազորություններ։

Անհրաժեշտ էր միայն ընտրել. հավատարիմ մնալ հաղթանակած շարժման հիմքում դրված սիրո և հանդուրժողականության արժեքներին և սերունդների համերաշխության հաստատման միջոցով կառուցել հիրավի Նոր Հայաստան, կամ գնալ սեփական թիմի և հասարակության լայն զանգվածների «արդարության» հաստատման պահանջի բավարարման ճանապարհով։

Առաջին տարբերակը ենթադրում էր Հայաստանում և դրանից դուրս գտնվող մտավոր և պրակտիկ կարողություններով օժտված ռեսուրսի կոնսոլիդացիա, որի արդյունքում կձևավորվեր պրոֆեսիոնալ կառավարություն, որը կմշակեր ՀՀ ներքաղաքական և սահմանադրական ճգնաժամի հաղթահարման անցումային ծրագիր՝ հասարակությունն ու պետական ինստիտուտները արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու համար։

Երկրորդ ճանապարհը Փաշինյանին կտաներ նախկին իշխանությունների օրոք և նրանց անմիջական մասնակցությամբ կատարված հանցագործությունների բացահայտման, այդ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անվերջանալի, հակասությունների և բախումների, հասարակության ֆրագմենտացիայի ուղղությամբ։

Իմ խորին համոզմամբ, հասարակության, կոնկրետ շահառու խմբերի և անհատների մոտ առկա «արդարության» պահանջը բավարարման ենթակա չէ, քանի որ այս պահանջը, բացի օբյեկտիվ դրսևորումներից, ունի չափազանց սուբյեկտիվ բնույթ։

Տուրք տալով այս սուբյեկտիվ պահանջմունքներին Փաշինյանը ժամանակի ընթացքում կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասին, քանի որ բավարարել բոլորին ուղղակի հնարավոր չէ։

Դրա վառ օրինակը ձերբակալված անձանց ազատ արձակումն է և նրանցից առգրավված գումարների վերադարձը։

Առաջիկայում հնարավոր է կարճվեն նաև հարուցված քրեական գործերը՝ հիասթափության և հուսահատության հերթական ալիք բարձրացնելով հասարակության մոտ։

Գործընթացը մոտենում է կարմիր գծին և եթե Փաշինյանը չշրջի այս պտտվող անիվի ուղղությունը, ապա այդ անիվի ընթացքն այլևս անհնար կլինի կառավարել . . .»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում