ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հաջորդ շաբաթ Բեռնում կհանդիպեն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերի հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին:
Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Դիվանագիտական աղբյուրը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա այս ամսվա վերջին:







































