Ֆրանսիացիների 89 տոկոսը Գերմանիային «հուսալի դաշնակից կամ գործընկեր երկիր» է համարում՝ ի տարբերություն ԱՄՆ-ի (44 տոկոս) և Մեծ Բրիտանիայի (61 տոկոս)։ Այս մասին են վկայում Foundation for Political Innovation (FPI) վերլուծական կենտրոնի հարցման տվյալները։
1994-ից ի վեր գերմանացիների նկատմամբ ֆրանսիացների վերաբերմունքն այսքան բարենպաստ չի եղել։ Միացյալ Թագավորության իմիջը Brexit-ից մեկ տարի անձ զգալիորեն բարելավվել է (61 տոկոս)՝ ի տարբերություն 2017-ի (46 տոկոս)։
Ոչ եվրոպական պետությունների շրջանում առավելագույն վստահություն են վայելում Հնդկաստանը՝ 41 տոկոս, Չինաստանը՝ 32 տոկոս և Ռուսաստանը՝ 22 տոկոս։







































