Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է Ստամբուլի գլխավոր դատախազ Զաքարիա Օզին՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ խորհուրդը, հետաքննելուվ կոռուպցիոն սկանդալի հետ կապված հայցերը, որոշում է կայացրել Օզին ուղարկել Բաքըրքյոյի գլխավոր դատախազություն:
Խորհրդի որոշման մեջ նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Ստամբուլում գործողության հարցով հետաքննությունը պետք է ավարտվեր 6 ամիս առաջ, Օզը գործին առնչվող նյութերը չի ներկայացրել դատարան:
Նշենք, որ Օզը պատժամիջոցներ է կիրառել այն անձանց դեմ, որոնք ներգրավված են կոռուպցիոն սկանդալում: Հիշեցնենք, որ Ստամբուլում և Անկարայում հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ գործարարներ և նախարարների որդիներ: Նրանք մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության մեջ:







































