Դերասանուհի Փերիս Հիլթոնն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը նման է Քիմ Քարդաշյանի գովազդային լուսանկարներից մեկին։
Մերկ Փերիսի լուսանկարը սոցկայքում է հայտնվել սեպտեմբերի 13-ին։ Նա նստած է հատակին՝ շրջապատված կարմիր վարդերով։ Դերասանուհու հագին «վարդե» ներքնազգեստ է։

«Պաշտում եմ տաղանդավոր @BrendanForbes-ի լուսանկարները»,-մակագրել է դերասանուհին լուսանկարը։
Երկրպագուների կարծիքով՝ այդ հրապարակմամբ Հիլթոնը որոշել է ցույց տալ Քարդաշյանին, որ հենց իրեն է պատկանում այդպիսի ֆոտոշարքի գաղափարը։ «Քիմը միշտ մյուսներից ինչ-որ բան է գողանում։ Ավելի օրիգինալ եղիր, տիկին Ուեսթ»,-մեկնաբանություններում գրել են երկրպագուները։

Տվյալ պահին Փերիս Հիլթոնի լուսանկարը շուրջ 415 հազար հավանում ունի, իսկ Քիմ Քարդաշյանինը՝ ավելի քան 4 միլիոն։









































