Ճապոնական Cookie Mail ընկերությունն առաջարկում է նամակներ գրել փոքրիկ թխվածքաբլիթների վրա: Որպեսզի հասցեատերը ստանա այդ նամակը, անհրաժեշտ է տեսքտն ուղարկել ընկերության հասցեին, որտեղ աշխատակիցները կընտրեն անհրաժեշտ հիերոգլիֆները և կփաթեթավորեն գեղեցիկ տուփում:
Նրանք, ովքեր ցանկանում են իրենց նամակը գաղտնի պահել, ստիպված են գնել35, 70 կամ 105 թխվածքաբլիթից պատրաստված հիերոգլիֆների հավաքածուներ:
Նամակ-թխվածքաբլիթը կարելի է պատվիրել աշխարհի ցանկացած երկրում, սակայն Cookie Mail-ի աշխատանքներն ըստ արժանվույն կկարողանան գնահատել միայն ճապոնացիները կամ նրանք, ովքեր գիտեն ճապոներեն:
Այս մասին գրում է Kedem-ը:







































