Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Քրեական աշխարհում ցնցումներ են սպասվում Սոչիի օլիմպիադայից առաջ

«Առաջին լրատվական»-ը անցնող տարին քրեական աշխարհում ամփոփեց քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ:

 – Պարոն Գալոյան, 2013 թվականը հարուստ էր քրեական աշխարհի զանազան իրադարձություններով: Ըստ ձեզ՝ անցնող տարում ի՞նչ հիշարժան իրադարձություններ տեղի ունեցան:

 – 2013-ի հենց սկզբին՝ հունվարի 16-ին սպանվեց Դեդ Հասանը՝ Ասլան Ուսոյանը, որը մեծ հեղաշրջում առաջացրեց ռուսական և ընդհանրապես հետսովետական քրեական աշխարհում, ու մինչև տարվա վերջ ունեցավ իր զարգացումները: Քաղաքական մեկնաբան Գեորգի Պովտը մի շատ ճիշտ խոսք ունի՝ «ռուսական մաֆիայի առանձնահատկությունը այլ երկրների մաֆիայից այն է, որ մենք նույնիսկ մոտավոր չգիտենք, թե տնտեսության որ ճյուղում է գործում մեր մաֆիան, որքան արժեթղթեր ունի, ինչ շահույթներ է  ստանում, մենք չգիտենք, թե մեզ մոտ որտեղ է ավարտվում մաֆիան և սկսվում համեմատաբար մաքուր գործարարությունը, առավել ևս՝ ժողովրդավար պետությունը»: Ասեմ, որ այս հարցերի պատասխանը գիտեր Դեդ Հասանը, բայց նա այս գաղտնիքն իր հետ գերեզման տարավ:

 Ոչ մեկի համար գաղտնի չէ, որ Դեդ Հասանի սպանությունը հակառակորդ կլանի առաջնորդի՝  Տարիել Օնիանիի պատվերն էր: Նա այժմ գտնվում է ռուսական բանտում՝ ռուս իրավապահների աջակցության և հսկողության տակ: Դրա համար նա իրեն կարող է թույլ տալ ամեն տեսակ գործողություն: Իտալացի մի քրեագետ կա՝ Մարկ Գալեոտտի, որը ռուսական մաֆիան համեմատում է սարդոստայնի հետ, իսկ ներկայացուցիչներին՝ այն սարդերի, որոնք երբեք իրենց ձեռքերը չեն կեղտոտում, ամեն ինչ արվում է ուրիշների ձեռքերով:

 Քրեական իրադարձությունների շարքում են Պզոյի՝ Արմեն Ղազարյանի ազատագրումը, երբ 2010 թվականի հոկտեմբերի 13-ին բանտարկել էին, 2013 թվականի փետրվարի 8-ին Մանհեթենի դատարանը նրան դատապարտեց ընդամենը 37 ամսվա ազատազրկման: Սկզբնական շրջանում նա դատապարտվել էր 64 տարվա ազատազրկման: Այս գործում իր մեծ դերն ուներ հայազգի փաստաբան  Մարկ Գերագոսը՝ աշխարհի հզոր փաստաբաններից մեկը: Քրեական աշխարհի հանցագործների մասին խոսելիս չպիտի մոռանալ, որ տարբեր գործերի հետ կապված են եղել հայ քրեական իրավաբաններ, փաստաբաններ, ինչպես Մարկ Գերագոսը, այնպես էլ Ռոբերտ Քարդաշյանը, շատ ավելի ճանաչված մարդ ԱՄՆ-ում, քան նրա դուստրը՝ Քիմ Քարդաշյանը:

 Դեդ Հասանը հայ իրականությանը մոտ կանգնած մարդ էր, նրա թիկնապահը՝ Արթուր Բաղրամյանը, ծնունդով իջևանցի է, նրա հետ շատ մոտ է եղել Ալիկ Մինալյանը, որը սպանվեց Մոսկվայում՝ 2008-ի փետրվարին, մոտ էր Էջմիածնեցի Հարութիկը՝ Հարություն Ռոստամյան, որի հետքերը չկան 1998 թվականից հետո, նրա հետ շատ մոտ է եղել Էդուարդ Ասատրյանը՝ Ասետրինան, որին վերջերս սարսափելի ծեծի և անարգանքի ենթարկեցին:

 Ե՞րբ կհանդարտվի իրավիճակը քրեական աշխարհում:

 – Մինչև 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերը չվերջանան, հանգստություն սպասել չի կարելի, ընդհակառակը, անընդհատ սպասումների մեջ պետք է լինել, որովհետև քրեական աշխարհը խառնված է: Մոտ 160 մարդ է սպանվել 2013 թվականի ընթացքում:

 – Իսկ ինչպիսի՞ն էր իրավիճակը Հայաստանում:

 – Հանգիստ չի եղել նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Ամենացնցող հայտարարությունը եղավ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի զեկույցը, որի մեջ շատ մեղադրանքներ են ներկայացված մեր դատական համակարգի աշխատանքին՝ առանց օրինակներ բերելու: Սրանից օգտվեցին նրա հակառակորդները և ասացին, որ ոչ մի օրինակ չկա, բայց փառք Աստծո,  ՀՀ-ում գոյություն ունեն թերթեր, կայքեր, որոնք ամենայն մանրամասնությամբ հաղորդում են, թե ինչ է կատարվում, այդ թվում՝ 1in.am  լրատվական կայքը, «Ժամանակ» թերթը, որը մանրամասն ներկայացրեց Սուրեն Ղազարյանի հետ տեղի ունեցածը: Այն օրգանները, որոնք պետք է իսկապես լուրջ քննություն կատարեն, նրանք թույլ են տալիս թերթերում ինչ փաստ ուզում են՝ գրեն և ընդհանրապես չեն հերքում:

 Այս տարի կարևոր էր օֆշորի գործը, Փայլակ Հայրապետյանին և նրա ամբողջ ընտանիքին ոչ միայն ունեցվածքից, այլև՝ սեփական տներից զրկելը, հետաքրքիր էր Բանդայի դատավարությունը, որին մասնակցելով՝ ինձ համար պարզ դարձավ, որ այս գործը սարքովի է, ձերբակալված տղաները չեն թալանել այդ բոլոր տները, որոնց մասին խոսվում է:

Ի՞նչ սպասելիքներ ունեք 2014 թվականից:

 – Հայաստանում այժմ կարևոր բաներ են կատարվում, իսկ քննարկման լուրջ թեմա է դառնում, օրինակ, բիոզուգարաններ տեղադրելը: Ծիծաղելի է, որովհետև ըստ պաշտոնական տվյալների՝ մարդկանց 37 տոկոսը գտնվում է չքավորությունից ներքև: Քրեական աշխարհը այստեղ է առաջ գալիս, խառնվում իրար, մարդիկ այն դեպքում են հանցագործությունների դիմում, երբ ուրիշ ճար չեն գտնում: Մինչև օրենքը չգործի և չգործի բոլորի համար, որևէ նորմալ բան սպասել չի կարելի, միայն ու միայն մեկ պայման կարող է գոյություն ունենալ, եթե օրենքը բոլորի համար հավասար չի գործում, որևէ լավ բան սպասել չի կարելի:

 Ինձ համար որքան էլ հետաքրքրիր է ուսումնասիրել քրեական աշխարհը, ես չէի ուզենա, որ մարդիկ այս նյութերով հետաքրքրվեին, ես կուզենայի, որ մարդիկ օրվա հացը հանգիստ կարողանային վաստակել, ու դրանից հետո նոր որպես ռոմանտիկ պատմություն կարդային այս պատմությունները: Ժողովրդի վիճակը ծանր է, կուզենայի, որ մարդկանց տնտեսական վիճակը գոնե մի քիչ, նկատելի ձևով լավանար: Ես չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է մարդկանց վիճակը լավացնել,  բայց շատ կուզենայի, որ գտնվեր մեզ այդ վիճակից դուրս հանողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում