Հունական «Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ Խրիստոդուլոս Քսիրոսը ադմինիստրացիայի կողմից Սուրբ Ծննդի առթիվ տրամադրված արձակուրդից հետո բանտ չի վերադարձել: Այս մասին է հաղորդում Agence France-Presse-ը:
56-ամյա Քսիրոսը բանտից դուրս է եկել հունվարի մեկին, սակայն խախտել է արձակուրդում լինելու կանոնները և հունվարի 6-ին ոստիկանական բաժանմունք հաշվառման չի ներկայացել: Քսիրոսի փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդի կողմից ոչ մի հաղորդագորություն չի ստացել, սակայն չի բացառել, որ նա իր քաղաքական հայացքների պատճառով փախուստի դիմած լինի:
Քսիրոսը, ով վեց անգամ ցմահ ազատազրկման է դատապարտվել, արդեն յոթերորդ անգամն է կարճատև արձակուրդ ստանում:Նախորդներն առանց խախտումների են ընթացել: Ահաբեկչի անհետանալու հետ կապված՝ հունական ոստիկանությունը ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի է բերվել: Ահաբեկչական կազմակերպության մյուս անդամները, այդ թվում Քսիրոսի երկու եղբայրները, շարունակում են բանտում մնալ:









































