Ներկայացնենք Նիկ Գլեյսի լուսանկարչական աշխատանքները՝ արված աֆրիկացի բռնապետների ու այլ երկրների ղեկավարների շքեղ մասնավոր ինքնաթիռներում: Լուսանկարների հեղինակը չի հրապարակում, թե հատկապես ով է թռչում այդ ինքնաթիռներով, գրում է bigpicture.ru-ն:
1. Մինչև վերջերս Գլեյսի աշխատանքների մեծ մասը լայն հանրությունը չէր նկատում (NICK GLEIS PHOTOGRAPHY)

2. Այս լուսանկարներով հետաքրքրվում էին միայն հարուստները:

3. Լուսանկարչի օբյեկտիվում հայտնվում են միայն ամենաբացառիկ ու թանկարժեք մասնավոր ինքնաթիռները:

4. Անձամբ Գլեյսը լուսանկարները բնութագրում է որպես «չափազանց գաղտնի»:

5. Նրա աշխատանքները հազվադեպ են ցուցադրվում գեղարվեստական թանգարաններում:

6. Գլեյսի լուսանկարները ընտրվել էին Մեծ Բրիտանիայում անցկացվող լուսանկարչական աշխատանքների միջազգային փառատոնում ցուցադրության համար:

7. Լուսանկարչի օբյեկտիվում հայտնվել են հոլիվուդյան հայտնի դերասանների, թագավորական ընտանիքների ու ընկերությունների ինքնաթիռներ, որտեղ անգամ սեղաններ կան համաժողովների համար:

8. Բացի ինքնաթիռներից՝ տղամարդը հնարավորություն ունի լուսանկարել նաև պրեմիում-դասի ճանապարհորդների մյուս շքեղ իրերը:










































