Մեծ Բրիտանիայում նախկին որմնադիր Էդվարդ Փութմանին մեղադրել են վիճակախաղի կեղծ հաղթող տոմսի համար: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, եթե նրա մեղքը հաստատվի նա ստիպված կլինի վերադարձնել 2,5 մլն ֆունտ:
2009թ. վիճակախաղ անցկացրած «Camelot» ընկերությունը երկար ժամանակ չէր կարողանում գտնել հսկայական ջեքփոթ շահած մարդուն: Արդյունքում Փութմանը կեղծ տոմսով եկել է գրասենյակ և վերցրել գումարը:

Միջադեպի հետաքննությունը սկսվել է միայն վեց տարի հետո: Ոստիկանությանը հայտնի է դարձել Փութմանի և «Camelot»-ի աշխատակից Ջայլս Նիբսի բարեկամության մասին: Փութմանի առաջին հարցաքննությունից կարճ ժամանակ առաջ նրա ընկերը ինքնասպանություն ինքնասպան է եղել:
Երեք տարի անց, Փութմանին մեղադրանք էր ներկայացվել խարդախության մեջ: Եթե բրիտանացին մեղավոր ճանաչվի, ապա նա ստիպված է վերադարձնել գումարը:












































