Wednesday, 10 06 2026
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան

«Դրված է Քոչարյանի անվտանգության հարցը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, տևական լռությունից հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսին: Ճիշտ է, ընդամենը մեկ կետով, այդուհանդերձ՝ բավականին կոպիտ գնահատականներ հնչեցրեց: Ի՞նչ կարող ենք եզրակացնել սրանից:

Նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել կամ լուրջ ընդունել նրանց երկուսի ասածները: Մի բան կասեմ՝  սա միայն իր անձնական անվտանգության հարցն է: Նրանք բոլորն էլ դրածո մարդիկ են. ո՛չ Ռոբերտ Քոչարյանն է ընտրվել, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը: Դրածո մարդը՝ նա, ով իր պայքարով, ժողովրդի ազատ ընտրությամբ չի դարձել նախագահ, ի՞նչ կարող է ասել:

Քաղաքական դեմքը պետք է անկախ լինի, իսկ  սրանք դրածոներ են: Ես այդ մարդկանց ասածները կարող եմ ընկալել միայն հետևյալ կերպ՝ իրենք ուզում են պաշտպանել իրենց ունեցվածքը, իրենց շրջապատը: Նրանց եթե հետաքրքրեր այլ բան, այն ժամանակ կպայքարեին, երբ ժողովուրդը Հայաստանից արտագաղթում ու Ռուսաստանի փողոցներով թափառում է՝ երկու կոպեկ աշխատելու համար: Հիմա այդ հարցը չի քննարկվում, չի ասվում՝ ով է մեղավորը. տեսեք, որ նրան  հետաքրքրում է ինչ-որ վարչապետի մեկ անկարևոր արտահայտած միտք:

Մի հարց եմ ուզում տալ պարզապես՝ այդ վարչապետը կարո՞ղ էր առանց Սերժ Սարգսյանի իմացության որևէ բան անել, այն էլ՝  Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն ինչ նախագահից է կախված՝ չհաշված մի քանի ցուցումներ, որ Տիգրանին կարող էին տալ դրսից՝ Եվրոպայից, Ամերիկայից և այլն:

Հիմա նա հարձակում է գործում վարչապետի վրա, որը ո՛չ քաղաքական դեմք է , ո՛չ էլ կարևոր մարդ: Նա ցանկություն ուներ Եվրոպային միանալու, որը մեկ օրվա մեջ ջարդվեց: Այդ տիպի վարչապետից ինչ-որ բան պահանջել և մեղքը նրա վրա գցել՝ աբսուրդ է:  Ըստ իս՝ այստեղ խնդիրը միայն այն է, որ իր անվտանգությունը վտանգված է: Ես  սա որպես ներքին խաղ եմ  դիտարկում:

Քոչարյանը հայտնի է որպես ռուսամետ  քաղաքական գործիչ, մանավանդ՝ հիմա, երբ Ռուսաստանի հետ «բարեկամությունն» ամրապնդվեց ՄՄ-ին անդամագրվելու հայտարարությամբ,  ինչո՞ւ եք կարծում, որ նրա  անվտանգությունը կարող է վտանգված լինել:

Դա կապված չէ ո՛չ Մաքսային միության, ո՛չ էլ նրա ռուսամետության հետ… Այսօր իրավիճակը հասել է այն աստիճանի, որ անձնական ունեցվածքի վտանգը մեծ է, և պետք էր մեկ ֆիգուրի հարվածել՝ դա կարող է լինել վարչապետը կամ մեկ ուրիշը: Բայց մի վարչապետի, որ երեք տարի գոռում էր՝ Եվրոպա, և մեկ օրում հանգիստ կերպով փոխվեց, հարվածի տակ առնելու կարիք չկա:  

– Բայց այսքան տարի անց ինչո՞ւ է հիմա նա անհանգստանում իր անվտանգության համար:

– Նոր ղեկավարության գալը նման  իրավիճակի է հանգեցնում:  Դա կարող է լինել երիտասարդների գալը… նրա կատարած բոլոր հանցագործությունները կարող են բացվել: Մարդիկ կան, որ չեն ուզում հիմա պատմել կամ ասել, որովհետև որոշ բաներ դեռ նրանց ձեռքերում են,  իսկ փոփոխվելուց հետո ամեն ինչ այլ կլինի:  Հիմա արդեն Հայաստանում հասել է այդ իրավիճակը, արտասահմանյան ոչ մի երկիր այսօր չի աջակցում  Հայաստանին:  

Ես ասում էի, որ Պուտինի՝ Հայաստան գալը սխալ էր, այսօր Ռուսաստանին նույնիսկ ձեռք չի տալիս, որ Հայաստանում լինի մի նախագահ, որը ձայն չունի ամբողջ աշխարհում: Մերոնք մտածում են՝ էլ ի՞նչ է ուզում Պուտինը, ինչ ասի՝ Սերժ Սարգսյանը կկատարի, բայց երբ այդ պետության ղեկավարն ամբողջ աշխարհին պետք չէ, ուրեմն Ռուսաստանի ղեկավարին էլ շատ շուտով այդպիսի ղեկավարը պետք չի լինի:

Ասում եք՝ փոփոխության պահը հասունացել է, բայց  չե՞ք կարծում, որ իշխանափոխության համար անհրաժեշտ է, որ օլիգարխիան էլ դեմ դուրս գա այդ իշխանությանը. Հայաստանում նման բան հնարավո՞ր է:

– Պարզ ասեմ՝ Հայաստանում օրինական կարգով չի լինի, կլինի դրսի հարվածների հետևանքով: Օլիգարխը, որը ամբողջ Հայաստանը ռեստորան է դարձրել, վաղ թե ուշ պատասխան կտա:  Եթե արդեն երիտասարդությունը ոտքի կանգնի, այդ օլիգարխների ունեցվածքները կվերանան: Ընդամենը երկու-երեք օլիգարխ կպատժվի, մնացածներն էլ՝ ետևից:  Եթե Եվրոպան կամ Ամերիկան համարի հանցագործ՝ վերջ, մնացածը մժեղի նման դուրս կթռնեն: Օլիգարխները, ունենալով կապեր, հասկանում են, որ վտանգը եկել է, ուղղակի հիմա նրանք իրենց այնքան անպատժելի են զգում, որ մտածում են՝ ոնց ուզեն, այնպես էլ կվարվեն, բայց՝ ոչ: Եթե մի պայթյուն լինի՝ վերջ, չի լինի օլիգարխ: Իսկ  այդ վտանգը կզգա ավելի շուտ Ռոբերտը, քան այդ օլիգարխները:

Ես վարչապետին չեմ ճանաչում, նրա գործունեությանն եմ նայում. մեկ օրում փոխվող վարչապետը չէր կարող լինել այնպիսի քաղաքական դեմք, որ Ռոբերտը նրա դեմ դուրս գար. դա անձնական անվտանգության հարց էր:

Ոչ միայն Քոչարյանը, այլև ԲՀԿ-ն է կոնկրետ վարչապետի դեմ դուրս եկած. սա ծրագրված չի՞ կարող լինել:

– Ես չեմ բացառում, բայց ներքին խաղերը ինձ չեն հետաքրքրում:

Համակարգը պետք է փոխվի, մինչև դա չփոխվի՝ ոչինչ չի փոփոխվի: Մինչև այսօր՝ 20 տարվա մեջ ոչ մի քաղաքական դեմք չի եղել, բոլոր նախագահները նշանակվել են՝ մնացած պաշտոնները  նույնպես: Այս դեպքում  պարզապես ներքին խաղ է՝ անձնականը պաշտպանելու և դա վտանգի տակ չդնելու համար:

Դուք հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանում Քոչարյանի հետ քաղաքական ուժերի մոբիլիզացիան և իրավիճակի փոփոխությունն այդ տարբերակով:

– Այսօր ղարաբաղյան թևի ակտիվացումը՝ հանձին Քոչարյանի, կարող է հարվածի տակ դնել Ղարաբաղի անվտանգությունը: Ժողովուրդը միայն գոյատևում է, ոչ թե ապրում, ու շատ շատերի մեջ նստած է, որ Ղարաբաղի հարցի պատճառով է նման տնտեսական վիճակ ստեղծվել. նորից ղարաբաղցիների գալը վատ կլինի:

Մինչդեռ ոչ թե ղարաբաղցիներն են վատը ու մնացածը՝ լավը, ուղղակի արդեն մենթալիտետն է այդպիսին. ուրիշ ոչ մի ուժ, ոչ մի մոբիլիզացիա:

Իսկ վարչապետի հարցը տիկնիկային խաղ է: Հասկացեք՝ վարչապետը և մնացածը՝ Ազգային ժողովը, մեկ օրում փոխվեցին Սերժի՝ Մոսկվայում լինելուց  հետո: Ուրիշ ինչ քաղաքական դեմք պետք է լինի, որի դեմ կպայքարեն. դա հիմարություն է, որը նույնիսկ չի կարող լրջորեն ընդունվել և մեկնաբանվել:

Ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հակասություն կա՞, շատերը  պնդում են, թե նրանք երբեք իրար դեմ դուրս գալ չեն կարող:

– Ես չեմ կարող ասել՝ կա՞, թե՞ ոչ , ես միշտ վերլուծում եմ իրավիճակը:

Հայաստանում եղավ Հոկտեմբերի 27, եղան այլ սպանություններ. նրանք երկուսով տարան այդ ամենը: Եթե այսօր փրկվելու համար նրանցից մեկը մյուսին հաղթելով կարողանար մնալ՝ կաներ, բայց դա անհնարին է:

Իսկ երբ անձնականն է հարվածի տակ՝ մեկը մյուսին չի կարող հաղթել, համերաշխություն է լինում, որպեսզի կարողանան իրավիճակը պահել. այդքանը կարող եմ ասել: Զարմանալի է՝ մի վարչապետ, որ ոչ մի քաղաքական սպանության և այլ ակտի մասնակից  չի եղել, լուրջ թիրախ համարվել չի կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում