ԱՄՆ գերագույն դատարանը բավարարել է Յութա նահանգում միասեռ ամուսնություններն արգելելու հայցը` մինչև վճռաբեկ դատարանի կողմից վճիռը կվերանայվի: Այս մասին գրում է Reuters-ը:
Յութա նահանգում միասեռ ամուսնությունները թույլատրելու պահից ի վեր առնվազն ինը հարյուր նման միություն է արձանագրվել:
2014 թ. հունվարի 1-ին Յութայի իշխանությունները դիմել էին ԱՄՆ գերագույն դատարան՝ վերջինիս կողմից կայացրած՝ միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրող վճռի կասեցման հայցով:









































