Իտալական «Ուդինեզե»-ի հարձակվող Անտոնիո Դի Նատալեն տեղեկացրել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է ֆուտբոլիստի կարիերան:
«Ես խաղացողի կարիերաս ավարտելու վերջնական որոշում եմ կայացրել: Արդեն քննարկել եմ ամեն ինչ ընտանիքիս ու գործակալիս հետ: Ամեն ինչ կավարտվի այս ամռանը:
Դժվարությամբ եմ ընդունում իմ հասցեին քննադատությունը, քանի որ ես «Ուդինեզե»-ի համար խփել եմ ավելի շատ գոլեր, քան ընթրիքներ անցկացրել կնոջս հետ: «Ուդինեզե»-ն ինձ համար ոչ միայն ակումբ է, այլև ընտանիք»,- ասել է փորձառու ֆուտբոլիստը:
Դի Նատալեն իտալական այս ակումբի կազմում անցկացրել է 359 հանդիպում` դառնալով 182 գոլի հեղինակ: Իսկ Իտալիայի հավաքականի մարզաշապիկով մասնակցել է 42 խաղի և աչքի ընկել 11 անգամ:







































