Բրիտանական Աբերիստուտ քաղաքում, որը գտնվում է Լոնդոնից 320 կմ հեռավորության վրա, փոթորկի պատճառով զանգվածային տարհանում է սկսվել:
«Ափամերձ հատվածի բնակիչներն ու տեղի համալսարանի 600 ուսանողներ տարհանվել են ուժեղ անձրևների ու քամու պատճառով: Տարերքը կարող է ջրհեղեղ ու ավերածություններ առաջացնել»,- հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Երկրի իշխանություններն այն շրջաններում, որտեղ մոլեգնում է փոթորիկը, բնակիչներին կոչ են արել մնալ տանը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Օդերևութաբաններն անձրևի շարունակություն են կանխատեսում Ուելսում, Հյուսիսային Իռլանդիայում, Շոտլանդիայում և Անգլիայի արևմուտքում՝ հաղորդել է RIA Novosti-ն:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի արևմտյան ափերին հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք տեղ-տեղ ուղեկցվել են հզոր քամիներով:








































