Թեհրանը Լիբանան փորձագետների խումբ կուղարկի՝ ուսումնասիրելու ահաբեկիչ Մաջիդ էլ-Մաջիդի մահվան հանգամանքներն, ով պատասխանատու էր Բեյրությում Իրանի դեսպանատան վրա հարձակման համար: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Իրանի խորհրդարանի պատգամավոր Մորտեզա Աղա Թեհրանին:
«Խմբի մեջ կմտնեն Իրանի արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների անդամներ»,- նշել է նա:
Նախօրեին Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել էր, որ Մաջիդ էլ-Մաջիդի մահը «կասկածելի է»:







































