Wednesday, 17 06 2026
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան

Ղարաբաղը թուրքական սարքավորում է գնել Ստեփանակերտի օդանավակայանի համար. Տիգրան Գաբրիելյան

Новости-Армения գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի վարչությունը Ստեփանակերտի օդանավակայանի համար թուրքական ընկերությունից ձեռք է բերել սարքավորում։ Այս մասին հայտարարել է այդ վարչության ղեկավար Տիգրան Գաբրիելյանը.

«Հայաստանում գտնվող միջնորդի միջոցով գնվել է մետաղացանցերի հյուսման թուրքական հաստոց՝ Ստեփանակերտի օդակայանի ցանկապատման համար։ Եվրոպական ու չինական ընկերության հաստոցների համեմատ՝ թուրքական այդ ընկերության հաստոցը բավական էժան է»։

Գաբրիելյանը Ստեփանակերտի օդանավակայանի բացման կոնկրետ ժամկետ չի նշել. «Օդանավակայանի շինարարությունն աստիճանաբար մոտենում է իր ավարտին, սարքավորումների մեծ մասն արդեն հասցվել է Ղարաբաղ»։

Նշվում է, որ Ստեփանակերտի նոր օդանավակայանը կարող է ժամում սպասարկել 100 ուղևորի, ուղևորափոխադրումներն իրականացնելու է «Air Artsakh» ավիաընկերությունը՝ CRJ-200 տիպի 50 տեղանոց 3 ինքնաթիռներով։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի մի բարձրաստիճան ներկայացուցիչ հայտարարել էր, որ թուրքական ընկերություններից մեկը, ընդ որում՝ բարձր տեխնոլոգիական, մասնակցում է Ստեփանակերտի օդանավակայանը սարքավորումներով ապահովելու գործընթացին՝ միաժամանակ հրաժարվելով հայտնել թուրքական այդ ընկերության անունը.

«Թուրքական ընկերության համար շահավետ է նոր շուկայի յուրացումը։ Իսկ հայերն իրենց օգուտն ունեն. թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումները շատ ավելի էժան են, քան եվրոպականները։ Սակայն հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է նայում պետությունը։

Ձևականորեն կառավարությունը կարող է հայտարարել, որ դա մասնավոր ընկերություն է։ Բայց մի՞թե դա այդպես է։ Հավանաբար, դուք հիշում եք, որ վարչապետ Էրդողանը նախընտրական կամպանիայի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ուղիղ եթերով և բաց տեքստով սպառնաց մի հայտնի ձեռնարկատիրոջ, որը, իբրև թե իր աջակցությունն էր հայտնել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)։

Այդ դեպքում խոսքը Թուրքիայի ներքաղաքական գործընթացների մասին էր։ Սակայն եթե բանը հասնում է արտաքին քաղաքական շահերին, ընդ որում` ազգային անվտանգության հետ կապ ունեցողներին, թուրքական յուրաքանչյուր ընկերություն հաշվի է առնում իր կառավարության դիրքորոշումը։

Այսինքն՝ եթե Թուրքիայի կառավարությունն աչք է փակում Ստեփանակերտի օդանավակայանին թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումների առաքման վրա, ընդ որում՝ դա արվում է երրորդ երկրի միջոցով, ապա դա նշանակում է, որ դա համապատասխանում է նրա արտաքին քաղաքական կուրսին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում