Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Նիկոլ Փաշինյանն առանցքային հարցի վրա. Պուտինի համաձայնության գինը

Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսական Կոմերսանտին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և դրա թիրախում ռուսական ընկերությունների հայտնվելու խնդրին, մասնավորապես «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ հարուցված գործի առիթով: Այդ առումով Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ առկա է համաձայնություն առ այն, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող դիտարկվել հակառուսական քաղաքականություն: Այս հարցն անշուշտ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ուղեկցած և ուղեկցող կարևորագույն հարցերից է, որ շոշափում է թե հայաստանյան նախորդ համակարգի բնույթն ու տրամաբանությունը, թե այն հաղթահարելու և անշրջելի դարձնելու հարցում Ռուսաստանի դերն ու նշանակությունը: Բանն այն է, որ հենց այդ համակարգի բնույթի և տրամաբանության արդյունքն է նաև Հայաստանում ռուսական մի շարք ընկերությունների ներկայացվածությունն ու գործունեությունը: Եթե համակարգը չունենար այդ կոռուպցիոն բնույթն ու չլիներ ոչ լեգիտիմ, ապա մեծ հավանականությամբ կարող էր այլ լինել Ռուսաստանի տնտեսական ներկայացվածության պատկերը, հատկապես ռազմավարական ենթակառուցվածքներում սեփականատիրական ներկայացվածության կամ հավատարմագրային երկարատև կառավարման իրավունքի առնչությամբ:

Մյուս կողմից մենք չունենք պատկեր, թե արդյո՞ք եղել է այդ մասով այլ առարկայական հետաքրքրություն, ընդ որում ոչ միայն արևմտյան, այլ նաև իրանական, թեկուզ չինական ուղղություններից: Մյուս կողմից, անցյալը թողնենք այդ առումով հանգիստ և հասկանանք, ինչ կա ապագայում և հնարավո՞ր է կոռուպցիայի դեմ պայքար նաև այն տիրույթներում, որտեղ ռուսական ընկերություններն են: Սա հանգում է սկզբունքային հարցի, թե հնարավոր է ժողովրդավարական և իրավական կառավարման կղզյակ եվրասիական «օվկիանոսում», ինչն էլ իր հերթին էական նշանակություն ունի Հայաստանում թավշյա հեղափոխության ապագայի առումով:

Փաշինյանի հայտարարությունը՝ Պուտինի հետ փաստացի քաղաքական համաձայնության մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարը հակառուսականություն չէ, քաղաքական որոշակի նշաձող սահմանող հայտարարություն է, որին պետք է հաջորդի արդեն իրական հարթության վրա հանրությանը տարիներ շարունակ հուզող հարցերի պատասխանը: Իսկ այստեղ առաջնայինը գազի ոլորտն է, որը թերևս ամենաստվերային ոլորտներից մեկն է, շղթայական կամ «մուլտիպլիկատիվ» նշանակությամբ: Դրա առնչությամբ էլ վարչապետը հայտարարել է, որ պայմանավորվել են ուսումնասիրել գնագոյացման մեխանիզմները և անել հետևություններ:

Ի վերջո, հնարավո՞ր է Հայաստանի արդիականացում և կառավարման խորքային ժողովրդավարացում, մնալով ռուսական ազդեցության կամ պատասխանատվության գոտում: Ակնառու է, որ Հայաստանի նոր իշխանությունը գտնվում է այդ հարցի պատասխանի որոնման կամ նույնիսկ հնարավոր է ասել ձևավորման, ձևակերպման բարդ փուլում: Մի բան թերևս միարժեք է՝ հնարավոր չէ Հայաստանի արդիականացում և ժողովրդավարացում Ռուսաստանի հետ դիմակայության կամ առավել ևս առճակատման պայմաններում, հաշվի առնելով թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական, թե Ռուսաստանի ներքին բարդագույն գործընթացները, որոնք ստեղծում են իսկապես բավականին բարդ և ինչ որ իմաստով նաև անկանխատեսելի իրադրություն: Այս տեսանկյունից մի կողմից ակնհայտ է, որ Հայաստանը՝ հատկապես ներքին վերափոխումների այս գործընթացի առնվազն առաջին փուլի արդյունքով ստացել է Ռուսաստանի հետ նոր դիրքից խոսելու հնարավորություն, մյուս կողմից սակայն Ռուսաստանի դիրքից էլ մեծացել է սադրանքի ռիսկայնությունը: Թերևս աներկբա է, որ այս ամենին ընդառաջ Հայաստանի ոչ միայն նոր իշխանությունից, այլ նաև ակտիվ հանրությունից ընդհանրապես պահանջվում է ձերբազատվել ուղղագիծ մոտեցումներից, հատկապես աշխարհաքաղաքական դիմակայության շրջափուլի սրման դեպքում:

Ակնառու է, որ ապագայի ելքն այդ իրավիճակում ամենևին արտաքին որևէ կողմնորոշումը չէ, այլ ներքին բովանդակային-սցենարային դիսկուրսի աշխուժացումը, ինչը սակայն տեղի է ունենում նույնիսկ վտանգավոր դանդաղաշարժությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում