Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցի վճիռը, համաձայն որի Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։