Եգիպտական Nile TV պետական հեռուստաալիքի ղեկավարը հեռացվել է աշխատանքից գահընկեց նախագահ Մուհամադ Մուրսիի ձեռքբերումների մասին տեսասյուժե ցուցադրելու համար: Այս մասին հաղորդում է Ahram Online կայքը: Մերվատ Մոհսենի տեղը զբաղեցրել է Սամիհ Ռաջայը:
Մոհսենի խոսքով` ինքը մտադիր չի եղել թողարկել սյուժե Մուրսիի մասին, սակայն հեռուստաալիքի աշխատակիցները խախտել են իր հրահանգը և եթեր են հեռարձակել հաղորդումը:
«Տեսանյութի ցուցադրությունը մեծ սխալ է եղել»,- հայտարարել է Մոհսենը` ընդգծելով, որ Nile TV-ն զգալի դերակատարում է ունեցել Եգիպտոսի հեղափոխության իրադարձությունների լուսաբանման հարցում:









































