ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Անահայմում (Քալիֆորնիա նահանգ) Դեմոկրատական կուսակցության նիստը սկսեց պատմելով այն մասին, թե ինչպես են դեռահաս տարիքում ծխելու պատճառով իրեն վռնդել Դիսնեյլենդից։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
«Դրանք ծխախոտներ էին։ Դա սարսափելի է։ Բայց այդ ժամանակ ես ըմբոստ դեռահաս էի»,-ասել է Օբաման։
Նրա խոսքով՝ Kool&Gang-ի համերգից հետո ինքը փորձել է նստել «Կախարդական թագավորություն» ատրակցիոնի նավակները։
«Երկու մեծ ոստիկան ասացին՝ սըր, եկեք մեզ հետ, և ինձ դուրս բերեցին Դիսնեյլենդից՝ կախարդական թագավորությունից»,-ասել է Օբաման։
Նա հավելել է, որ չնայած վատ վարքագծին, իրեն թույլ են տվել վերադառնալ ցանկացած պահի, բայց առանց ծխախոտի։










































