Սիրիայի հյուսիսում` Հալեպի շրջանում, մարտեր են ընթանում չափավոր ընդդիմության` Սիրիական ազատ բանակի և իսլամիստական խմբավորումների, մասնավորապես՝ «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորումների գրոհայինների միջև` հաղորդում է Euronews-ը:
Չափավոր ապստամբները ջիհադականներին մեղադրում են առևանգումների, կտտանքների, թալանի մեջ: Իսլամիստներն իրենց հերթին սպառնում են Հալեպը հանձնել կառավարական զորքերին, եթե մյուս ընդդիմադիրները չդադարեն հարձակվել ջիհադականների վրա: Քաղաքական առումով ընդդիմությունը ևս միասնական չէ:
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ոչ մի կերպ չի կարողանում վճռել Ժնևի խաղաղ բանակցություններին մասնակցելու հարցը:










































