Իրաքի Անբար մարզում բանակային ստորաբաժանումների և «Ալ-Քաիդա»-ի գրոհայինների միջև զինված բախումների հետևանքով զոհվել են 22 զինծառայող և 12 խաղաղ բնակիչ՝ հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` փոխհրաձգությունը տեղի է ունեցել սունիական Ռամադի քաղաքի մոտ: Վիրավորվել է 58 մարդ: Ոչնչացված ահաբեկիչների թվի մասին չի հաղորդվում:
Հունվարի 5-ին Ռամադիում Իրաքի ռազմական ավիացիան ոչնչացրել է առնվազն 25 գրոհայինի:










































